Ճամփորդապատում

Ուսումնական ճամփորդություն Կոտայքի մարզ՝ Զառ գյուղ: Գրում  է Մարիա Տեր-Ստեփանյանը Հունվարի քսաներեքին մենք դասարանով ուղևորվեցինք դեպի Զառ գյուղ։ Գյուղը գտնվում էր Երևանից երեսունյոթ կիլոմետր հեռավորության վրա։ Այն Կոտայքի մարզում էր։ Սկզբում անցանք ճամփորդության նախապատրաստական փուլը։ Խմբով կազմեցինք ճամփորդական կանոնները, հետո ուսումնասիրեցինք քարտեզը։ Երթուղայինում զրուցում էինք ձմռան, ձյան, ձմեռային խաղերի մասին։ Երբ հասանք Զառ գյուղ, սկսվեց իսկական զվարճանքը։ Սահում էինք սահնակներով, խաղում էինք ձնագնդի, նկարում էինք տարբեր դեմքեր ձյան վրա և խոշորացույցով ուսումնասիրում էինք ձյունը։ Հետո ընկերներով վայելեցինք տաք թեյ և քաղցրավենիքներ։ Վառ տպավորություններով և լիցքավորված վերադարձանք Երևան։ ՝ Leave a comment

Նամակ գարնանը

Բարև, իմ շատ սիրելի գարուն։ Ինչ լավ է, որ դու եկար և քեզ հետ բերեցիր տաք օրեր։ Անգամ ձմռան ամենազվարճալի օրերին ես կարոտում էի քո ծաղիկները։ Ես շատ եմ սիրում, երբ դու անխնա տարածում ես կանաչը և ծաղկաբույրը։ Շատ եմ ուզում, որ միշտ մեզ հետ լինես և ջերմացնես մեզ քո կենարար արևով։

Մայրիկս նման է ․․․

Աշխարհում շատ ու շատ գեղեցիկ ու բարի երևույթներ կան։ Ծաղիկը, արևը, ամպերը և այլն։ Իմ մայրիկը նման է բնությանը։ Մայրիկս ժպտում է մեզ, իսկ բնությունը բոլորիս։ Մայրիկիս պես և հոգատար է և գեղեցիկ։

Հաշվետվություն Քանի որ, թագավարակի պատճառով բոլորս պետք Է մնանք տանը, մեր առօրյան մի քիչ փոխվել է։ Հայրիկս և մայրիկս աշխատում են տնից, իսկ ես դասերս անում եմ տեսադասերի միջոցով ։ Առավոտյան արթնանում եմ ժամը 10:00-ին և պարտադիր մարզվում եմ։ Նախաճաշելուց հետո պարտադիր գիրք եմ կարդում։ Այս շաբաթվա կարդացած գրքերս են՝ Ձյունե թագուհի՝ հեքիաթների շքերթներից և Շիրլի Բերբիի «Ջրահարս արքայադուստրը», «Ծաղկազարդ» պատմվածքը ռուսական հեքիաթ «Պալատիկ» ։ Այնուհետև տեսադասի ժամն է գալիս։ Օրվա երկրորդ կեսին զբաղվում եմ մայրիկիս տված աշխատանքներով, կատարում եմ հայոց լեզվի քերականությունից, լուծում եմ մաթեմատիկական խնդիրներ։ Շատ եմ սիրում նաև խաղերը, որոնք խաղում եմ եղբորս հետ։ Օրինակ՝ խաղում ենք … Continue reading

Ամենալավ գործը

Ամենալավ գործը Մեկը մուրճով Քար է տաշում, Նախշեր քաշում․․․ Մեկը երգով Պատ է շարում Այս աշխարհում․․․ Մեկը շինում է լուսամուտ․․․ Որ սենյակը չմնա մութ․․․ Ուրիշ․․․ խնդրեմ ՝ Ցորեն ցանել, Պողպատ հալել, Աստղերի մեջ Միշտ սավառնել, Վարել նավեր, Կրել շապիկ, Գործեր շատ կան, Դե շտապի՝ր։ Ուր էլ գնաս, Այս է հարցը․ —Ամենալավ գործը ո՞րն է․․․ —Քո ընտրածը։ —Քո արածը։

Այս տարի

Ես ավարտեցի երկրորդ դասարանը և այս տարվա ընթացքում ձեռք բերեցի մի շարք հմտություններ։ Սկսեցի տիրապետել համակարգչին, նոր լեզուներ սովորեցի՝ անգլերեն և ռուսերեն։ Մաթեմատիկայից սովորեցի ավելի վարժ հանել, գումարել, բազմապատկել և բաժանել թվերը։ Կարդացել եմ նոր գրքեր։ Այս տարի սովորել եմ լավ լողալ, հեծանիվ վարել։ Մի քանի արշավների եմ մասնակցել և բացահայտել եմ հետաքրքիր վայրեր։ Իմ մեջ ավելացել է ավելի արագ մտածելու ունակությունը, ընկերներիս հետ ավելի անկաշկանդ շփվելու կարողությանը։ Ձեռք եմ բերել նոր ընկերներ և նոր, հոգատար ուսուցիչներ։