Ճամփորդապատում

IMG_0637

Ուսումնական ճամփորդություն Կոտայքի մարզ՝ Զառ գյուղ:

Գրում  է Մարիա Տեր-Ստեփանյանը

Հունվարի քսաներեքին մենք դասարանով ուղևորվեցինք դեպի Զառ գյուղ։ Գյուղը գտնվում էր Երևանից երեսունյոթ կիլոմետր հեռավորության վրա։ Այն Կոտայքի մարզում էր։ Սկզբում անցանք ճամփորդության նախապատրաստական փուլը։ Խմբով կազմեցինք ճամփորդական կանոնները, հետո ուսումնասիրեցինք քարտեզը։ Երթուղայինում զրուցում էինք ձմռան, ձյան, ձմեռային խաղերի մասին։ Երբ հասանք Զառ գյուղ, սկսվեց իսկական զվարճանքը։ Սահում էինք սահնակներով, խաղում էինք ձնագնդի, նկարում էինք տարբեր դեմքեր ձյան վրա և խոշորացույցով ուսումնասիրում էինք ձյունը։ Հետո ընկերներով վայելեցինք տաք թեյ և քաղցրավենիքներ։ Վառ տպավորություններով և լիցքավորված վերադարձանք Երևան։

՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *