Ուղևորություն դեպի Հաղարծին․․․

Լիճը հետաքրքիր կանաչ գույն ուներ։ Գետի մոտ մի հետաքրքիր ռեստորան կար, որտեղ համեղ ձկան խորոված համտեսեցինք։  Հաջորդ օրը գնացինք Պուշկինո կոչվող գյուղը։ Գետափին վայելեցինք գետի գեղեցկությունը։ Գետակը տեսնես ո՞նց է հղկում քարերը այսպես գեղեցիկ։ Զատիկին էլ փրկեցինք Պապիկիս հետ ազնվամորի հավաքեցինք։ Շարունակելի․․․․

Իմ 2020 թվականի ամառը

Այսօր կպատմեմ, թե ինչպես է անցնում իմ ամառը։ Հայաստանը՝ իմ երկիրը, հիասքանչ է, և ես դրանում կրկին համոզվեցի։ Արձակուրդիս մեծ մասը անցել է Լոռի և Տավուշ մարզերում։ Իմ կարծիքով, հենց այս երկու մարզերում է, որ Հայաստանը փայլում է իր  անկրկնելի բնությամբ։      Սկզբում, մոռացա նշեմ, հյուրընկալեց ինձ Ազնին։ Այստեղ ինձ դուր եկավ առողջարար ցեխը։ ՈՒ արդեն մի սիրուն շաբաթ Լոռիում։ Վանաձոր քաղաքը շատ գեղեցիկ էր։ Ահա մի կտոր սիրելի քաղաքից։ Հաջորդ օրը ուղևորվեցին դեպի Դսեղ, մեր շատ սիրելի Հովհաննես Թումանյանի ծննդավայր։ Դսեղ տանող ծանապարհը շատ տպավորիչ էր։ Դաշտային ծաղիկներով զարդարեցի իմ մազերը։  Դսեղում՝ Ծովեր կոչվող լճի մոտ, մարդիկ  զբաղվում … Continue reading Իմ 2020 թվականի ամառը