Փայտփորիկի մասին

Փայտփորիկները փոքր կամ միջին չափսերի թռչուններ են, որոնք վարում են իրենց կյանքը ծառերի վրա։ Նրանք սնվում են ծառերի վրայի որդերով և միջատներով, իրենց սուր կտուցի շնորհիվ։ Հիմնականում լինում են սև ու սպիտակ, կարող է հանդիպել նաև կարմիր։ Նրանց ձվերը կարող են լինել 5-7 հատ և ունեն սպիտակ գունավորում։ Հայաստանի տարածքում հանդիպում են խայտաբղետ և սիրիական փայտփորիկները։ Հիմնականում ունենում են 22-27 սմ հասակ, թևերի երկարությունը 42-47 սմ և կշռում են 60-100 գրամ։ Կարևոր է նշել, որ փայտփորիկները շատ օգտակար են բնության համար, քանի որ ոչնչացնում են վնասակար միջատների։