Ես ուզում եմ, որ․․․

Ես ուզում եմ, որ իմ բակում լինի մի մեծ կախարդական ծառ։ Եթե այդ մեծ կախարդական ծառի տակ կանգնես քո երազանքը կկատարվի։ Ես կկանգնեմ այդ ծառի տակ և կասեմ, թե ինչ եմ ուզում։ Կասեմ, որ այս աշխարհում ոչ մի մարդ չար և անսիրտ չլինի, լինի միայն հոգատար, սիրող և բարի։ Կուզենայի նաև, որ ամեն օր տոն լինի։Կցանկանայի, որ իմ ընտանիքը միշտ երջանիկ լինի։

Ինչ՞ու եմ սիրում իմ կրթահամալիրը

Ես սիրում եմ իմ կրթահամալիրը, որովհետև այստեղ աշխատում ենք և սովորում ենք համակարգչով։ Մեր դպրոցում կազմակերպվում են լողի պարապունքներ։ Ունենք նաև ագարակ, որտեղ խնամում ենք կենդանիների։  Սեբաստացիներս 1-ին դասարանից արգլերեն և ռուսերեն ենք անցնում։ Հաճույքով ենք մասնակցում հեծանվավարությանը։ Ունենք նաև կավագործության դասընթացներ։ Գործում է նաև ամառային ճամբարը։ Շատ ճամփորդությունների ենք գնում։ Ազատ հագուստ ենք կրում։ Մենք ընտրության ժամ ունենք բանավոր մաթեմատիկայի, տեխնոլոգիայի,երգի և  մարզականի։

Ամենաուժեղը

Կար չկար մի մուկ կար։ Էս մուկը ուզում է ամուսնանալ ամենաուժեղի հետ։ Մուկը որոշեց գնալ աղվեսի մոտ։ Մուկն ասաց․ – Հզոր աղվես, էստեղի ամենաուժեղը դու ես։ Քո դստրին տաս տանամ հարսիկ անեմ։ Աղվեսն ասաց․ – Ո՞վ, ե՞ս եմ ամենաուժեղը, ոչ այ ագռավը ինչ-որ ուզենա կանի։ Ամենաուժեղը ագռավն է։ Մուկը թողաց աղվեսին և գնաց ագռավի մոտ ու ասաց․ – Բարև, բարև, այ ամենաուժեղ ագռավ, դու աղվեսի մոտ մի հատ կռռաս վեր կթռնի պանիրը թողած կփախչի ու կկորի։  Տաս դստրիդ տանեմ հարսիկ անեմ։ Պատասխանեց ագռավը․ -Ե՞ս եմ ամենաուժեղը, ոչ,  շունը որ կատաղեց վրես կհարձակվի ու պանիրս կվերցնի։ Ամենաուժեղը շունն է։ Մուկը վազեց … Continue reading Ամենաուժեղը

Հայը պարտվել չգիտի, իսկ թշնամին այս պարզ ճշմարտությունը չգիտի։

Այսօր հայրենիքս վտանգի մեջ է։ Թշնամին հարձակվել է և ուզում է զավթել մեր, հայկական հողերը։ Մեր քաջ զինվորները ամուր են պահում առաջնագիծը, իսկ մենք՝ թիկունքը։ Մենք փորձում ենք ամեն ինչով օգտակար լինենք և աջակցենք մեր մարտիկներին, որ հաղթենք թշնամուն։ Հայը պարտվել չգիտի,իսկ թշնամի այս պարզ ճշմարտությունը չգիտի։

Այս աշունը հայրենիքիս համար տխրաձայն նոտաներ ունի

Այսօր աշնան վերջին ամսվա առաջին օրն է։ Ոսկեգույն աշունը դեռ իր լիակատար դերի մեջ է։ Արևոտ առավոտներ են բացվում և կարծես,տերևների դեղինն ու արևը հեքիաթային կապով կապվել են միմիանց հետ ու փորձում են խելագարության աստիճանի գեղեցկացնել բնությունը։ Աշնան հետ ամեն ինչ կարգին է, բայց այ մարդիկ քայլում են գլխիկոր, մտահոգ ու տխուր։ Այս աշունը հայրենիքիս համար տխրաձայն նոտաներ ունի և ամեն պահի ապրում ենք, որ խաղաղություն ավետեն և կարողանանք իսկապես վայելել այս հիասքանչ աշունը։ Իմ ժողովուրդը դեռ շատ ոսկեզօծ աշուններ կունենա, և ինչքան էլ աշունը անձրևի,միևնույն է մենք կտեսնենք միայն նրա գունավոր երանգները։