Այսօր աշնան վերջին ամսվա առաջին օրն է։ Ոսկեգույն աշունը դեռ իր լիակատար դերի մեջ է։ Արևոտ առավոտներ են բացվում և կարծես,տերևների դեղինն ու արևը
հեքիաթային կապով կապվել են միմիանց հետ ու փորձում են խելագարության աստիճանի գեղեցկացնել բնությունը։ Աշնան հետ ամեն ինչ կարգին է, բայց այ մարդիկ քայլում են գլխիկոր, մտահոգ ու տխուր։ Այս աշունը հայրենիքիս համար տխրաձայն նոտաներ ունի և ամեն պահի ապրում ենք, որ խաղաղություն ավետեն և կարողանանք իսկապես վայելել այս հիասքանչ աշունը։ Իմ ժողովուրդը դեռ շատ ոսկեզօծ աշուններ կունենա, և ինչքան էլ աշունը անձրևի,միևնույն է մենք կտեսնենք միայն նրա գունավոր երանգները։