Ամենաուժեղը

Կար չկար մի մուկ կար։ Էս մուկը ուզում է ամուսնանալ ամենաուժեղի հետ։
Մուկը որոշեց գնալ աղվեսի մոտ։ Մուկն ասաց․
– Հզոր աղվես, էստեղի ամենաուժեղը դու ես։ Քո դստրին տաս տանամ հարսիկ անեմ։
Աղվեսն ասաց․
– Ո՞վ, ե՞ս եմ ամենաուժեղը, ոչ այ ագռավը ինչ-որ ուզենա կանի։ Ամենաուժեղը ագռավն է։ Մուկը թողաց աղվեսին և գնաց ագռավի մոտ ու ասաց․
– Բարև, բարև, այ ամենաուժեղ ագռավ, դու աղվեսի մոտ մի հատ կռռաս վեր կթռնի պանիրը թողած կփախչի ու կկորի։  Տաս դստրիդ տանեմ հարսիկ անեմ։
Պատասխանեց ագռավը․
-Ե՞ս եմ ամենաուժեղը, ոչ,  շունը որ կատաղեց վրես կհարձակվի ու պանիրս կվերցնի։ Ամենաուժեղը շունն է։ Մուկը վազեց շան մոտ ու ասաց․
– Բարև, բարև ամենաուժեղ շուն, դու, որ կատաղես պատկերացնում եմ, թե ինչպես
կվախացնես ագռավին։ Կտա՞ս դստրիդ տանեմ հարսիկ անեմ։ Պատասխանում է
շունը․
– Ես հա-հա-հա, ի՞նչ ես խոսում…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *