Նվերների աշխարհ

Ամանորի նախաշեմին դասարանցիներով գնացինք  << Նվերներիաշխարհ>> ներկայացանը։ Կային հետաքրքիր հերոսներ, որոնցից էին ձյունանուշը, Ձմեռ պապը, արջուկը, աղվեսը, էլֆերը, Գրինչը և եղնիկը։
Ես շատ հավանեցի ձյունանուշին, որովհետև նա շատ գեղեցիկ էր երգում։
Նաև ես հավանեցի եղնիկին,որովհետև նա շատ ծիծաղելի էր։
Գրինչը Ձմեռ պապի պարկը վերցրել էր և գնացել տուն, որպեսզի նայի, թե ինչ նվերներ է այդ պարկի մեջ։ Բայց
ճամփին ձյունանուշը, աղվեսը,  եղնիկը և արջը իմացան, թե ով է գողացել  Ձմեռ պապի պարկը  և գնացին գտնելու այն։
շատ փնտրեցին և գտան ձմեռ պապի պարկը ու ասացին․
– Ահա և Ձմեռ պապի պարկը։ Արագ գնացինք Ձմեռ պապիկին հայտնելու, որ նրա պարկը գրինչն է գողացել։

Հետո նրանք գնացին ձմեռ պապիկի կախարդական տունը և ասացին․
– Ձմեռ պապ այս Գրինչը քո պարկը վերցրել էր և վազում էր տուն, որպեսզի բացեր և  վերցներ բոլոր նվերները
Եվ ձմեռ պապը պատասխանեց․
– Շնորհակալություն իմ ամենասիրելի օգնականներ ես ձեզ համար նվեր ունեմ։
Ունեմ, որովհետև դուք փրկեցիք բոլոր երեխաների երջանկությունը։
Եվ ձմեռ պապը ամենքին տվեց մեկ հատ նվեր։
Եվ այսպես վերջացավ մեր ներկայացումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *