Ուսուցման առաջին շրջանի հաշվետվություն

Ես Մարիան եմ, ազգանունս՝ Տեր-Ստեփանյան։ Սովորում եմ  Հյուսիսային դպրոցի 3.3  դասարանում։ Արդեն մեկ տարի է զբաղվում եմ բլոգավարությամբ։ Իմ բլոգի անունը հենց իմ անուն ազգանունով է։ Սկզբում մայրիկս օգնում էր, իսկ հիմա ես ինքնուրույն եմ նյութեր հրապարակում։ Ես իմ բլոգում ունեմ քառասուներեք նյութ։ Դրանք իմ ունեցած վառ տպավորությունների մասին են։ Դպրոցում մասնակցում եմ նաև ընտրության ժամին, ընտրել եմ բանավոր մաթեմատիկան։ Հաճույքով եմ մասնակցում։ Ես չեմ օգտվում տրանսպորտի և երկարօրյայի ծառայություններից, որովհետևշատ մոտ եմ ապրում դպրոցին։ Ես հաճախում եմ «Բերդ» պարի դպրոց։ Լրացուցիչ պարապում եմ անգլերեն։ Լեզուներ սովորելը ինձ շատ է դուր գալիս։ Դպրոցում սիրում եմ նաև հեծանվավարությամբ զբաղվել։ Վարում եմ, իհարկե, երկանիվ։ Սիրում եմ մասնակցել նաև տարբեր նախագծերի։ Ունեմ սիրելի նախագծեր, որոնցից է «Թթուդրիկը»։ Դասերին նախընտրում եմ մասնակցել առկա, քանի որ ընկերներիս հետ շփումը ավելի հետաքրքիր է։
Մասնակցում եմ բոլոր ֆլեշմոբերին, բոլոր առարկաներից։ Ինձ ամենաշատը դուր է գալիս մասնակցել մայրենիի ֆլեշմոբին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *