Ջեկիի առաջին ձյունը

Մի անգամ ձյուն եկավ։ Ջեկին շատ փոքրիկ էր և առաջին անգամ էր տեսնում ձյուն։ Ջեկին մի անգամ իջավ բակ և մի հատ փաթիլ պտտվելով իջավ Ջեկիի քիթիկին։ Ջեկին շատ զարմացավ և փորձեց իր թաթիկով բռնել այդ փաթիլը և  փաթիլը իր թաթիկի տաքությունից հալվեց ու կորավ և Ջեկին նորից զարմացավ։