29.01.2021

Լրացրո՛ւ ներկված վանդակները. : 7 x 8 : 4 X 9 : 6 140 20 160 40 360 60   Հաշվի՛ր արտահայտության արժեքը. 280 : (42 :6) x 5 =200 Լրացրո՛ւ աղյուսակը. Ապրանքի անվանումը 1 հատի արժեքը 2 հատի արժեքը 3 հատի արժեքը գնդակ 60 դրամ 120 180 ցատկապարան 80 160 դրամ 240 օղակ 90 180 270 դրամ   Թվերը գրի՛ր թվանշաններով. ա) հազար  երկու հարյուր տասնչորս 1214 բ) յոթ հազար ութսունութ 7088 գ) չորս հազար հինգ հարյուր քառասունվեց 4546 դ) հինգ հազար վեց հարյուր տասնմեկ 5611   Կարգային գումարելիների գումարը ներկայացրո՛ւ թվի տեսքով. 3000 + 200 + 50 + … Continue reading 29.01.2021

Կախարդական դդումը

Մի անգամ ես իմ մայրիկի հետ գնացի զբոսանքի։ Մեկ էլ ես ու մայրիկս տարօրինակ ձայներ լսեցինք։ Այդ ձայները գալիս էին ծառի տակից։ Ես իմ մայրիկին ասեցի, որ գնանք այդ ծառի տակը նայենք և  իմանանք, թե ինչ ձայներ են գալիս։ Իմ մայրիկը համաձայնվեց։ Գնացինք, տեսնենք դդում է։ Ես ասեցի․ – Մայրիկ, արի այս դդումը վերցնենք։ Մայրիկս ասաց․ – Արի, բայց գիտես չէ, Մարիա, որ կարող է այդ դդումից են ձայները գալիս։ Մենք այսպես էլ արեցինք, դդումը տարանք տուն։ Հետո ես գնացի իմ սենյակ և էլի լսեցի այդ ձայները և ասացի․ – Փաստորեն մայրիկս ճիշտ էր ասում, որ այդ ձայները գալիս են … Continue reading Կախարդական դդումը

Моя морская свиня

Всем привет! Я Мария и у меня есть морская свинья. Её зовут Бублик. Она очень пушистая. Ей три месяца. Бублик очень боится громких звуков. Бублик  очень любит  морковку и капусту. Она очень быстро бегает. Даже я не могу догнать. Я её очень люблю.

Թե ինչպես 3.3 դասարանցիները սովորեցրեցին առաջին դասարանցիներին word ծրագիրը

Այսօր մենք մեր դասարանով գնացինք ընկեր Լուսինեի դասարան։ Մենք բաժանվեցինք և սկսեցինք նրանց սովորեցնել word ծրագիրը։ Սովորեցրեցինք ֆայլ բացել, տառերի մեծությունը  փոխել և տառերի գույնը  փոխել։ Սովորեցնելուց հետո միասին ձմեռային բառեր մուտքագրեցինք, միասին կարդացինք, քանի որ նրանք բոլոր տառերը դեռ չգիտեն։

Իմ ձմեռվա ամենալավ օրը

Իմ ձմեռվա ամենալավ օրը Ողջույն, ես Մարիան եմ և այսօր ես կպատմեմ իմ ամենալավ օրվա մասին։ Իմ ամենալավ օրը  Հունվարի 1-ն էր։ Ես արթնացա, հագնվեցի և գնացի նախաճաշելու ու լսեցի փոքրիկ ծվծվոցներ։ Հետո իմացա, որ այդ ծվծվոցները գալիս են տոնածառի տակից։ Գնացի և նայեցի տոնածառի տակ, տեսնեմ տակը գեղեցիկ, փոքրիկ և շքեղ մեկ ծովախոզուկ է։ Երբ ես տեսա  այդ ծովախոզուկին, արագ-արագ իմ եղբորը կանչեցի և ասացի․ – Արե՜ն, արի արագ նայիր,թե ինչ գեղեցիկ նվեր է բերել մեզ ձմեռ պապիկը ։ Ես չասեցի ինչ նվեր է,   որովհետև նա երազում էր ունենալ ծովախոզուկ։ Նա արագ եկավ մոտս և ասաց․ -Մարիա ի՞նչ է … Continue reading Իմ ձմեռվա ամենալավ օրը