Իմ ամառային ճամփորդությունը դեպի Եգիպտոս

rpt

 

Այս տարի իմ ամառային հանգիստը անցավ Եգիպտոսում։ Մենք ընտանիքով մեկնեցինք Հուրգադա։ Ես առաջին անգամ էի ինքնաթռ նստում և ասեմ, որ շատ հետաքրքիր էր վերևվից նայել փոքրիկ թվացող քաղաքներին։ Ինքնաթիռը մի քանի պետությունների և ծովերի վրայով անցավ։ Մեզ դիմավորեց մի ժպտերես եգիպտացի և ուղեկցեց դեպի << Jaz Aquamarin>> հյուրանոց։ Շատ գեղեցիկ էր և բնոթյունը և տեղանքը։ Այն  գտնվում էր ճիշտ Կարմիր ծովի ափին։ Այնքան հիասքանչ էր ծովի, հետ պատկերները, կարծեց հեքիաթում լինեի։ Հասցրեցի շատ լուսանկարվել, իհարկե։ Կարմիր ծովի մի հատվածը, որը գտնվում էր մեր հյուրանոցի դիմաց, օրվա որոշ ժամերին հետ էր քաշվում։ Շատ զարմանալի երևույթ էր, ասում են լուսնի ձգողական հատկոևթյունն է պատճառը։ Այդ պահին լողանալը գրեթե անհնար է։ Իսկ մյուս կողմում ծովը գրեթե չէր փոխվո, հիասքանչ լողափ էրև մենք այնտեղ էինք լողում։ Եգիպտոսում շատ համեղ է նաև սնունդը։Շատ եմ հավանելիրենց քաղցրավենիքները։ Հյուրանոցը ուներ քսանվեց տարբեր տեսակի լողավազաններ, ջրային ատրակցիոններ։ Մի օր գնացինք նավով ճամփորթության, նաև սոզանավ նստեցինք ու վայելեցինք ջրային զարմանահրաշ աշխարհը։ Հուրգադայում ստիպված էի խոսել անգլերեն։ Այնտեղ ամեն երեկո հետաքրքիր և զարմանալի միջոցառումներ էր լինում։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *