Շիրակացու օրեր

Անանիա Շիրակացին եղել է Անանիա գյուղից։ Նախնական կրթությունը հավանաբար ստացել է Դպրեվանքի դպրոցում։ Այդ ընթացքում նա սովորել է Աստվածաշունչը և Սողոմոնի Սաղմոսարան գիրքը, որի իմաստության խորհրդից ներշնչում քաղելով և համարողություն (թվաբանություն) սիրելով, որոշում է շարունակել ուսումը։ Սակայն Հայաստանում որևէ ուսուցիչ և գիտական գրքեր չգտնելով, մեկնում է Բյուզանդիա։ Թեուդոպոլիս քաղաքում Եղիազարոս անունով մի անձից լսում է Քրիստոսատուր անունով մի մաթեմատիկոսի մասին, որը ապրում էր Չորրորդ Հայքում։ Վեց ամիս Քրիստոսատուրի մոտ անցկացնելուց հետո գալիս է այն եզրակացության, որ նա սպառիչ չի տիրապետում թվաբանության։ Ապա ուզում է մեկնել Կոստանդինոպոլիս, երբ հանդիպում է այնտեղից եկող ծանոթների և լսում թե Տյուքիկոս Բյուզանդացի անվամբ մի գիտուն ապրում է Տրապիզոնում, որը գտնվում էր Պոնտոսի ծովեզրին։ Շիրակացին ութ տարի սովորում է Տյուքիկոսի մոտ, և այդ ընթացքում … Continue reading Շիրակացու օրեր

Կոմիտասի անունը տրվող անուններ

Երևանի Արաբկիր վարչական շրջանում է:Անվանվել է ի պատիվ հայ երգահան, երաժշտագետ, վարդապետ Կոմիտասի: Կոմիտասի պողոտան բացվել է 1938 թվականին։ Ունի 3000 մետր երկարություն: Սկսվում է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտին կից Մհեր Մկրտչյանի հրապարակից և ձգվում մինչև «Լամբադա» կամուրջի և Ազատության պողոտայի հատման խաչմերուկը։ Պողոտայում կան բազմաթիվ բնակելի շինություններ, խանութներ, դպրոցներ, ռեստորաններ: 2.Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա Հիմնադրվել է 1923 թվականին որպես երաժշտական բարձրագույն ուսումնական հիմնարկ։ 1946 թվականին կոչվել է Կոմիտասի անունով։ Մասնաճյուղը գտնվում է Գյումրիում։ Սկսզբում՝ 1921 թվականին, ստեղծվել է Ռոմանոս Մելիքյանի (նա դարձել է նաև առաջին տնօրենը) կողմից, որպես երաժշտական ստուդիա։ 2 տարի անց՝ 1923 թվականին, հիմնադրվել է որպես կոնսերվատորիա։ Հատուկ երաժշտական ուսումնական հաստատությունների բացակայության պատճառով ուսումնական աշխատանքները իրականացվել են երեք … Continue reading Կոմիտասի անունը տրվող անուններ

Դասարանական աշխատանք

Գրի՛ր վարժությունները:  1.Տրված բառերի մեջ մտնող հնչյունները գրի՛ր (փակագծում տրված Է, թե քանի՞ հնչյուն կա):  Օրինակ՝  ասեղ (4) — ա, ս, ե, ղ:  Արմատ (5)ա,ր,մ,ա,տ, երերալ (7)յ,ե,ր,ե,ր,ա,լ, երազ (5)յ,ե,ր,ա,զ, որոտ (5)վ,ո,ր,ո,տ, տերև (5)տ,ե,ր,ե,վ, որոշում (7)վ,ո,ր,ո,շ,ու,մ, երևելի (8)յ,ե,ր,ե,վ,ե,լ,ի:  2.Հաշվի´ր, թե տրված բառերի  մեջ քանի՞ տառ, քանի՞ հնչյուն կա:  Օրինակ՝  եղևնի — 5 տառ, 7 հնչյուն:  Երիտասարդ- 9  տառ 10հնչյուն, ոլոռ-4 տառ 5 հնչյուն, ողնաշար-7 տառ 8 հնչյուն, հրշեջ- 5 հնչյուն 6 տառ, գրքույկ- 6 տառ 7հնչյուն, բարև- 4 տառ 5հնչյուն, կարևոր-6 տառ 7հնչյուն, բաճկոն- 6 տառ 6 հնչյուն, -տառ 4հնչյուն, երամ- 4տառ 5հնչյուն: