Արջն ու տղաներ

Երկու ընկեր ճանապարհ էին գնում, մեկ էլ հանկարծ դեմառդեմ դուրս եկավ արջը։ մեկն անմիջապես բարձրացավ ծառը և թաքնվեց, իսկ մյուսը չհասցրեց փախչել, ընկավ գետնին ու մեռած ձևացավ։ Երբ արջը մոտեցրեց նրան և հոտոտեց, նա շունչը պահեց, որովհետև, ասում, են, մեռածներին այդ գազանը ձեռք չի տալիս։ Երբ արջը հեռացավ, ընկերն իջավ ծառից և հարցրեց, թե արջն ի՞նչ շշնջաց նրա ականջին։ և նա պատասխանեց․<<Արջը շշնջաց․ սրանից հետո ճանապարհ մի գնա այնպիսի ընկերների հետ, որոնք փորձանքի մեջ լքում են քեզ>>։ Առակս ցուցանե, որ իսկական ընկերները ճանաչվում են վտանգի պահին։