My Family

bedrooms works are looks flowers manager large lives married at My family  (1) live in Melbourne. There  (2) .are six people in my family. My mother and father live in a  (3) large house. The house has four  (4) bedrooms and a big backyard. There are  (5) flowers in the front yard. My older brother, Alan, is  (6) married with two children. My younger brother, Bill, and my sister, Sue, live  (7) at home. My father  (8) works in an office in Belmore. He is a  (9)meneger . My mother works at home and  (10) looks after the house. I am very lucky to have a wonderful family. Դու ունես … Continue reading My Family

հյուսիսային ամերիկա

Մեծությամբ 3-րդ մայրցամաքն է: Այնտեղ կա 3 խոշոր պետություն՝ ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա: Հյուսիսային Ամերիկա մայրցամաքը ներառում է Կանադան, ԱՄՆ-ը, Կարիբյան ծովի կղզիները և Կենտրոնական Ամերիկայի երկրները, որոնք ցամաքի նեղ շերտով ձգվում են Միացյալ Նահանգների և Հարավային Ամերիկայի միջև: Այս խոշոր մայրցամաքում ավելի քան 20 երկիր կա, Կանադայից` աշխարհի երկրորդ մեծագույն երկրից մինչև մանր կղզիներ, ինչպիսիք են Գրենադան և Սենթ Լուսիան: Ամենամեծ պետությունը Կանադան է: Ամենամեծ քաղաքը Մեխիկոն է: Ամենաբարձր լեռնագագաթը Մաք Քինլին է, գտնվում է Միացյալ Նահանգների Ալյասկա նահանգում:

Աֆրիկայի մասին

Մեծությամբ 2-րդ  մայրցամաքն  է:  Նրա ազգաբնակչությունը կազմում է հարյուրավոր բնիկ ցեղեր՝ իրենց բազմազան մշակույթով։ Աֆրիկան ամենատաք մայրցամաքն է, որտեղ 53 պետություն կա։ Այստեղ է գտնվում աշխարհի ամենամեծ անապատը՝ Սահարան, և ամենաերկար գետը՝ Նեղոսը: Աֆրիկյան սավաննաներում բնակվում են ռնգեղջյուր, ընձուղտ, զեբր ու բորենի, կենդանիների արքան՝ առյուծը և ցամաքային ամենախոշոր կենդանին՝ աֆրիկյան փիղը: Հասարակածային խոնավ անտառներում՝ ջունգլիներում հազարավոր կենդանիներ ու թռչուններ կան: Գետերում ու լճերում պատսպարված են կոկորդիլոսներն ու գետաձիերը:

Եվրասիայի մասին

Ամենամեծ մայրցամաքը Եվրասիան է, որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը: Սա միակ մայրցամաքն է, որը ողողվում   է չորս  օվկիանոսներով,    հարավում`   Հնդկական օվկիանոսով, հյուսիսում՝ Սառուցյալ օվկիանոսով, արևմուտքում`   Ատլանտյան օվկիանոսով և արևելքում՝ Խաղաղ օվկիանոսով: Եվրասիա մայրցամաքում կա 80-ից  ավելի պետություն, որոնցից  ամենափոքր պետությունը` Վատիկանն է, իսկ ամենամեծ պետությունը` Ռուսաստանի Դաշնությունը: Բնությունը բազմազան է. մի մասում շոգ է, և ձմեռ չի լինում, մյուսում` շատ ցուրտ: