Դասարանում

.Կետերի փոխարեն գրի՛ր է կամ ե:

 

  Կարդում  եմ,  երգում  ես,    ամենաէժան,  խաղացել  են,  էկրան

խաղացել  ենք,  Էջմիածին,  մանրէ, ամենաերկար, տասներկու, վայրէջք,  տեսել  եք:

2. Կետերի փոխարեն գրի՛ր  օ  կամ ո:

 

Ոսկեզօծվել,   ովքեր,   որդի,  օդաչու,   ոսկի, տնօրեն,  այսօր,  արջաորս,  ով,  մեղմօրոր,   քնքշորեն,  անօգնական:

 

3. Ոսկեզօծվել, մեղմօրոր, քնքշորեն, տերև, վայրէջք, օգտակար, անէանալ (չքվել, անհետանալ) բառերով  փոքրիկ պատմությո՛ւն հորինիր:

Աշուն եկավ, ամեն ինչ ոսկեզօծվել է։ Տերևները մեղմօրոր վայրէջք են կատարում  գետնին։ Արևը անհետանում է և քնքշորեն քամի է բարձրանում։ Աշնան օգտակար մրգերը սկսում ենք ուտել։ Ծտերը չվեցին տաք երկրներ։ Ամառվա կանաչ տերևները վերածվեցին  գունավոր տերևների։ Մարդիկ սկսեցին տաք հագնվել։ Բոլոր երեխաները սեպտեմբերի մեկից սկսեցին  ուսումնական տարին։ Բոլորը զբաղված են լինում դասերով և գործով։ Աշնանը ամենագեղեցիկ երևույթը տերևաթափն է։ Իմ ամենասիրելի եղանակը  աշունն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *