«Երկիր, որտեղ ոչ մի տղա չկա»

Մի անգամ Մանեն և Նռանեն  գնացին իրենց ընկերուհու՝ Մերիի տուն։ Երբ նրանք հասան տուն, երեքով որոշեցին թեյ խմել և գնալ անտառ։ Խմեցին վերջացրեցին և գնացին անտառ։ Նրանք շփոթվեցին և տուն գնալու փոխարեն գնացին «Երկիր, որտեղ ոչ մի տղա չկա»։ Նրանք նայեցին իրենց դիմացը և տեսան, որ այնտեղ միայն աղջիկներ էին և ոչ մի տղա չկար։ Որոշեցին զբոսնել  այնտեղ և ծանոթանալ այդ երկրին։ Հանկարծ նրանք տեսան, որ մի աղջիկ չի կարողանում լիքը տոպրակները բարձրացնել։ Մյուս երեխան ընկել էր գետնին և լաց էր լինում և ոչ մի աղջիկ չէր կարողանում բարձրացնել նրան, որպեսզի տանի տուն։ Երբ Մանեն, Նռանեն և Մերին տեսան այդ տհաճ պատկերը, որոշեցին գնալ իրենց երկիր և մի քանի տղայի կանչել, որպեսզի օգնի նրանց։ Երբ այդ երկրի աղջիկները տեսան տղաներին, նրանց բերանները մնաց բաց։ Նրանց գլուխում  հարց առաջացավ<<Այս ո՞վ է>>։ Տղաները եկան և օգնեցին բոլոր աղջիկների և աղջիկները հարցրին միմյանց.
-Այս ինչ էակներ են, բոլորիս օգնեցին։  Տղաները կողքից լսեցին և պատասխանեցին․
—Մենք տղաներ ենք, ուժեղ, խելացի և օգնում ենք բոլոր աղջիկներին։ Այդ խոսքով տղաները բռնեցին Մանեի, Նռանեի և Մերիի ձեռքերը և գնացին իրենց երկիր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *