Հարցազրույց

Ես այսօր հարցազրույց կվերցնեմ  մի հրաշք  անձնավորությունից, որը շատ կարևոր մասնիկ է իմ կյանքում։ Նա ունի կարճ, կարմիր մազեր ։ Նրա աչքերը շականակագույն են։ Նա կրում է ակնոցներ։ Նա կարճահասակ է։ Նա շատ է սիրում կարել և գործել։ Նա շատ համեղ է պատրաստում։

 

-Ողջույն։ Ինչպե՞ս ես։ Ի՞նչ ես անում:

– Բարև լավ եմ։ Ես գործում եմ վերնաշապիկ։

– Իսկ դու ինչպե՞ս ես։ Ինչպես անցավ դպրոցական օրդ։

– Շատ լավ, բայց այսօր ես եմ քեզ հարցեր տալիս։ Ի՞նչ կուզենայիր անել հիմա:

– Երբ վերջացնեմ  վերնաշապիկ գործելը կուզեմ երկուսով թխվացք պատրաստենք։

– Շատ լավ։ Ես քեզ հաճույքով կօգնեմ։ Իսկ ի՞նչ ես պատրաստել ուտելու։

– Ես պատրաստել եմ  ապուր կարտոֆիլով։

-Մմմմ, նյամ նյամ ։ Երբ վերջացնեմ հարցազրույցը ամպայման կհամտեսեմ։

– Դե ինչ իմ հարցերը վերջացան ցտեսություն։

– Ցտեսություն

Դե ինչ կռահեցիք ով է։ 1.. 2..3..։Եվ իհարկե դա իմ տատիկն էր։ Դե ինչ ցտեսություն։ Ես գնացի ապուրը համտեսեմ։

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *