Ուսումնական տարվա իմ ձեռքբերումները

Այս ուսումնական տարվա ընթացքում ես սովորել եմ <<Ես իմ անուշ Հայաստանի>>, <<Համերգ>> բանաստեղծությունները։ Ես սովորել եմ, թե ինչ են որակական ու հարաբերական ածականները, և հիմա ավելի հեշտ եմ  միտքս ձևակերպում, ավելի լայն բառապաշար ունեմ և ավելի գեղեցիկ եմ  արտահայտվում։ Սովորել եմ թվականները և նրա չորս տեսակները։ Կարդացել ենք տարբեր հետաքրքիր հեքիաթներ, պատմվածքներ, որոնք շատ հետաքրքիր էին և ուսուցողական։ Այդ հեքիաթներից նոր բառեր ենք սովորել։ Սովորել եմ նաև <<Figma>> ծրագրից օգտվել։ Շատ անգլերենի բառեր եմ սովորել որոնք շատ պետքական են։ Մաթեմատիկա առարկայից սովորել եմ կոտորակը նրա հանումը, գումարումը, բազմապատկումը և բաժանումը։ Երբ այդ ամենը ամրապնդեցինք անցանք խառը թվերին։ Այս ուսումնական տարին երգերով լի էր։ Սովորել եմ տարբեր երգեր որոնք հայրենիքի մասին են։ Ուսումնասիրել եմ Գյումրին, Վայոց ձորը և Վանաձորը։ Իմացել եմ, թե ե՞րբ և ինչո՞ւ են ամպերը տարբերվում եղանակի հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *