Ճամփորդություն դեպի Արագածոտնի մարզ

Մայիսի 19-ին  մենք  դասարանով ուղևորվեցինք դեպի Արագածոտնի մարզ ընկեր Սոֆյայի և ընկեր Ֆլորայի հետ։ Մենք ունեցանք երեք կանգառ։ Առաջին կանգառը Ագարակ գյուղում էր։ Այնտեղ գետնին շատ փոքրիկ փոսեր էին որոնց մեջ դնում էին խաղողը, տրորում և խաղողի հյութը լցվում է մյուս փոսի մեջ, բայց ես նմանացնում էի դինոզավրերի ոտքերի։ Հետո մենք տեսանք Իշխանի գերեզմանոցը որը նման էր հսկաների խոհահնոցի։ Այնտեղ մի մեծ փոս էր որը հնում թունել էր։ Երկրորդ կանգառը Արաուճի քարավանատունում էր։ Այնտեղ մենք հաց կերանք և ուղևորվեցինք դեպի Դաշտադեմի դպրոց։ Մենք շրջեցինք դպրոցով։ Ես շատ զարմացա իմանալով, որ այնտեղ դասարանը կազմվում է երեքից մինչև վեց հոքով և, որ այնտեղ սովորում էին ընդամենը 45 հոքի։ Հետո մենք գնացինք Դաշտադեմի ամրոց։ Այնտեղ մենք ուսումմնասիրեցինք ամրոցի ներսը և ընկեր Ֆլորան ասաց, որ մեզ անակնկալ է սպասվում։Երբ մենք նստեցինք ավտոբուս ընկեր Ֆլորան բերեց պախպաղակ մեր համար։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *