Ելքի-մուտքի ստուգատես

Ո՞րն է քո սիրելի վայրը կրթահամալիրում։ Իմ սիրելի վայրը կրթահամալիրում Հյուսիսային դպրոցի բակն է։ Ո՞վ է դպրցի քո ամենալավ ընկերուհին, ընկերը ուՋսուցիչը կրթահամալիրում ով քեզ միշտ օգնել է։ իմ  ամենալավ ընկերներն ու ընկերուհիները իմ դասարանցիներ են, իսկ ուսուցիչներից ամեն մեկը ինձ օգնում է։ Որ՞ն է քո ամենասիրելի նախագիծը ուսումնական տարվա ընթացքում։ Իմ ամենասիրելի նախագիծը ուսումնական տարվա ընթացքում հունվարյան ճամբար նախագիծն է, որովհետև այս նախագծից ես շատ բան սովորեցի և շատ էինք ճամփորդում։ Ի՞նչ գիիրք ես կարդացել ուսումնական տարվա ընթացքում։ Ես կարդացել եմ ռուսերեն <<Беги Диппер, беги!>> <<Նոյան տապանը>>, <<Գեոմագնիսական անոմալիա>>,  <<մեծ ճամփորդությունը>>  և <<Թոմ Գեյթսը>>։ Ո՞րն է այս տարվա քո … Continue reading Ելքի-մուտքի ստուգատես

«Իմ սիրելի կենդանին»

Իհարկե ես սիրում եմ բոլոր կենդանիներին, բայց շատ եմ սիրում շներին։ Շներից Շպից-ն եմ սիրում։ Շպիցը գեղեցիկ և նուրբ շներ են: Նրանց հեշտ է հետևել, հազվադեպ են հիվանդանում և պահանջում են շատ ուշադրություն և խնամք։ Նրանք  լի են էներգիայով, բայց  միքիչ լկտի են։ Նրանք ինքնավստահ են և կկռվեն անգամ մեծ Խասկի կամ գամփռ շան հետ։

Ուսումնական տարվա իմ ձեռքբերումները

Այս ուսումնական տարվա ընթացքում ես սովորել եմ <<Ես իմ անուշ Հայաստանի>>, <<Համերգ>> բանաստեղծությունները։ Ես սովորել եմ, թե ինչ են որակական ու հարաբերական ածականները, և հիմա ավելի հեշտ եմ  միտքս ձևակերպում, ավելի լայն բառապաշար ունեմ և ավելի գեղեցիկ եմ  արտահայտվում։ Սովորել եմ թվականները և նրա չորս տեսակները։ Կարդացել ենք տարբեր հետաքրքիր հեքիաթներ, պատմվածքներ, որոնք շատ հետաքրքիր էին և ուսուցողական։ Այդ հեքիաթներից նոր բառեր ենք սովորել։ Սովորել եմ նաև <<Figma>> ծրագրից օգտվել։ Շատ անգլերենի բառեր եմ սովորել որոնք շատ պետքական են։ Մաթեմատիկա առարկայից սովորել եմ կոտորակը նրա հանումը, գումարումը, բազմապատկումը և բաժանումը։ Երբ այդ ամենը ամրապնդեցինք անցանք խառը թվերին։ Այս ուսումնական տարին … Continue reading Ուսումնական տարվա իմ ձեռքբերումները

Կատարի՛ր առաջադրանքները․

  Կատարի՛ր առաջադրանքները․ Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե նշված թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (աոանձին): Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը: Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն: Ա․ կից Բ․ հարադիր 2․ Տրված թվականները գրի՛ր բառերով: 65-վաթսունհինգ 48-քարասունութ 107-հարյուր յոթ 93-իննսուներեք 6087-վեց հազար ութսունյոթ 4321-չորս հազար երեք հարյուր քսանմեկ 786-յոթ հարյուր ութսունվեց 3. Պարզի՛ր, թե ինչպե՞ս է գրվում ինը: — Ինն անգամ վաթսո՞ւն,- կրկնեց նա: Ինը տարի է՝ ընկերություն ենք անում: Ինը քսանից տասնմեկով է փոքր: Երկուսին գումարած ութ՝ ինը կլինի՞: … Continue reading Կատարի՛ր առաջադրանքները․

Մանուկ-խան

Ինչպես մեծերի մեջ կան տխմար և իմաստուն մարդիկ, մանուկների մեջ էլ կան տխմարներ ու իմաստուններ։ Իմաստությունը հասակից կախումն չունի, այդ մի շնորհք է, որ Աստված նրան է տալիս, ում ընտրում է ինքը։ Այսպիսի ընտրվածներ շատ քիչ են լինում թվով։ Ամեն մարդ կարող է իմաստությունը սիրել, իմաստասեր լինել, բայց ո՛չ իմաստուն։ Սողոմոն իմաստունը տասներկու տարեկան ժամանակ արդեն իմաստուն էր։ Դանիել մարգարեն նույնպես իմաստուն էր շատ փոքր հասակից։ Այսպիսի իմաստուն մանուկներ հայոց մեջ ևս շատ են եղել։ Եվ թեպետ դրանց պատմությունը հեքիաթների կարգն է ընկել, բայց ճշմարիտ եղած բաներ կան։ Ահա՛ այդպիսի մի մանուկի պատմություն պիտի անեմ։ * * *Թիֆլիս քաղաքի փողոցով … Continue reading Մանուկ-խան

Եզոպոսի առակներ

Կարդա՛ տեքստը և պատասխանի՛ր տրված հարցերին: Եզոպոսը համաշխարհային առակագրության խոշոր դեմքերից է: Նրա առակներով է պայմանավորված համաշխարհային գրականության մեջ առակագրության՝ որպես առանձին ժանրի զարգացումը: Եզոպոսի մասին կենսագրական տեղեկությունները շատ սուղ են: Ամենահին հիշատակությունը V  դարի հույն պատմիչ Հերոդոտոսինն է, որից ենթադրվում է, որ նա ապրել է մ. թ. ա. VI  դարում, Սամոս քաղաքում, եղել է ստրուկ և սպանվել է Դելփիքում: Ենթադրություններ կան, որ նա հույն էր` Թրակիայից կամ Փռյուգիայից: Եզոպոսի մասին շատ զրույցներ և ավանդություններ են պահպանվել: Դրանցից թերևս ամենահիշարժանը հետևյալն է. Մի օր, Քսանթոսը ցանկանալով ճաշկերույթ տալ ի պատիվ աշակերտների՝ Եզոպոսին կարգադրեց, որ գնա աշխարհի ամենից լավ բանը գնի … Continue reading Եզոպոսի առակներ

Հնարագետ ջուլհակը․ Ղ․ Աղայան

1 Շահ-Աբասի ժամանակ հեռու աշխարհից դերվիշի հագուստով մի մարդ է գալիս Սպահան քաղաքը։ Քաղաքի ընդարձակ հրապարակի մեջ այդ դերվիշը մի մեծ շրջան է քաշում փայտով, ինքն էլ կշտին նստում լուռ ու մունջ։ Անցուդարձ անողները նայում են և զարմանալով հարցնում, թե՝ դու ո՞վ ես, այս ի՞նչ բան է, որ դու քաշել ես. արդյոք մի թալիսման չէ՞ սա, և մեզ համար բարի՞, թե՞ չար թալիսման է… Դերվիշը բնավ չի խոսում։ Ամբողջ քաղաքը վարանման մեջ է ընկնում, թե՝ սա ի՞նչ կնշանակե արդյոք։ Վերջը իմաց են տալիս Շահ-Աբասին, թե՝ այսպիսի մի դերվիշ է եկել… Շահ-Աբասը իր գիտնականներից մեկին ուղարկում է, որ տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է … Continue reading Հնարագետ ջուլհակը․ Ղ․ Աղայան

Հնարագետ ջուլհակը․ Ղ․ Աղայան

  Շահ-Աբասի ժամանակ հեռու աշխարհից դերվիշի հագուստով մի մարդ է գալիս Սպահան քաղաքը։ Քաղաքի ընդարձակ հրապարակի մեջ այդ դերվիշը մի մեծ շրջան է քաշում փայտով, ինքն էլ կշտին նստում լուռ ու մունջ։ Անցուդարձ անողները նայում են և զարմանալով հարցնում, թե՝ դու ո՞վ ես, այս ի՞նչ բան է, որ դու քաշել ես. արդյոք մի թալիսման չէ՞ սա, և մեզ համար բարի՞, թե՞ չար թալիսման է… Դերվիշը բնավ չի խոսում։ Ամբողջ քաղաքը վարանման մեջ է ընկնում, թե՝ սա ի՞նչ կնշանակե արդյոք։ Վերջը իմաց են տալիս Շահ-Աբասին, թե՝ այսպիսի մի դերվիշ է եկել… Շահ-Աբասը իր գիտնականներից մեկին ուղարկում է, որ տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ … Continue reading Հնարագետ ջուլհակը․ Ղ․ Աղայան

Խիղճը

Այս պատմվածքի գլխավոր հերոսը Բետին է, 11 տարեկան։ Նա փոքր ժամանակվանից  երազում էր գեղեցիկ նկարել։ Մի օր դպրոցում նա փորձեց խնձոր նկարել։ Նրա դասարանցիները ծիծաղեցին նրա վրա և ասացին, որ շատ տգեղ է նկարում։ Այդ դեպքը պատահել էր, երբ նա 8 տարեկան էր։ Նա տուն եկավ լացելով և մայրիկը նկատեց։ Նա հարցրեց․- Ինչո՞ւ ես լացում Բետի։ Բետին ասաց․- Ես ուզեցի խնձոր նկարել, բայց շատ տղեգ ստացվեց և դասարանցիներս իմ վրա ծիծաղացին և ասացին, որ շատ տգեղ եմ նկարում։ Մայրիկը որոշեց տանել նրան նկարչության դպրոց։ Հաջորդ օրը նրա մայրիկը դասերից հետո վերցրեց նրան։ Բետին զարմացած հարցրեց․ – Մայրիկ ո՞ւր ենք գնում։ … Continue reading Խիղճը

Վաճառականի խիղճը․ Ղ․ Աղայան

   Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և  տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի  մոտ աշակերտ տալու։ Երկար ման գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում. ― Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։ ― Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։ ― Քանի՞ տարով կվերցնեք։ ― Տասը տարով։ ― Տասը տարին մի մարդու կյանք է, ես արդեն ուժասպառ եմ եղել, ուզում եմ մի քանի տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ, եթե կարելի է՝ երեք տարով վերցրեք։ ― Ոչ, որ այդպես է՝ ութ տարով կվերցնեմ։ Վերջը հինգ տարով համաձայնում են, իսկ ռոճիկի մասին երկար խոսելուց հետո գյուղացին թողնում … Continue reading Վաճառականի խիղճը․ Ղ․ Աղայան