Արագածոտնի տեսարժան վայրերը

Մարզի ամրոցներն ու բերդերը Դաշտադեմի ամրոց Դաշտադեմ ամրոցը, որը կոչվում է նաև Քաղենիի ամրոց, խոշոր համալիր է, որը գտնվում է Դաշտադեմ գյուղի հարավային եզրին։ Ենթադրվում է, որ այն կառուցվել է ուրարտական ամրոցի տեղում՝ Կամսարականների օրոք։ Նրա մասին հիշատակություն կա արաբների Հայաստան կատարած արշավանքների առաջին շրջանում։ Առաջին վերականգնողական աշխատանքները կատարվել են 1961 թվականին՝ վերաշարվել և ամրացվել է ամրոցապարսպի փլուզված հատվածը: 1989-1990 թթ. ամրոցի տարածքում կատարվել են պեղումներ, որի արդյունքում բացվել են պարիսպների հյուսիսային հատվածը, միջնաբերդի և հյուսիսային պարսպի միջև եղած տարածքը:   Ամբերդի ամրոց Ամբերդ ամրոց-համալիրը Հայաստանի անառիկ ամրոցներից մեկն է: Այն կառուցվել է Արագած լեռան լանջերին և գտնվում է ծովի … Continue reading Արագածոտնի տեսարժան վայրերը

Իմ Զատիկը այս տարի

Այս տարի Զատիկի համար ես և մայրիկս որոշեցինք ներկենք ձվերը բնական Կարկադեչա թեյով։ Մենք եռացրեցինք ջուրը և լցրեցինք մեկ տուփ կարկադեչայից։ Ավելացրերինք նաև լորի ձու։ Մի քանիսը ներկեցինք արհեստական ներկով։ Եվ ահա ինչ ստացվեց։ Առավոտյան հավաքվեցինք ընտանիքով և ձվակռիվ խաղացինք։ Հետո մենք գնացինք մորաքրոջ տուն և նշեցինք բոլորով։      

ձվախաղերի զատկական-ընտանեկան ավանդույթների մասին

Զատիկ. Ձվախաղեր,  խաղեր Զատկի տոնին բնորոշ են ձվախաղերը: Այդ օրվան հատկապես սպասել են երեխաներն ու երիտասարդները, ովքեր Զատկին նախորդող կիրակի՝ Ծառզարդարի տոնին, կարկաչա ածելով, երգելով տնետուն են շրջել և Զատկի տոնին խաղալու համար ձվեր հավաքել: Զատկին տներում, բակերում ինքնաբերաբար կազմակերպվող ձվախաղերից ամենատարածվածն ու խորհրդանշականը ձու կռվեցնելն է եղել՝ ծայրերը (քթերը) միմյանց խփելու եղանակով: Տարածված են եղել նաև ձվով բախտագուշակություն անելու, պտտեցնելով քթի վրա երկար պահելու, սեղմելով ձվի ամրությունը փորձելու, ձուն դիպուկ գլորելու խաղերը: Ձուկոտրոցի Ձուկոտրոցին խաղում են երկուսով: Մրցակիցներից յուրաքանչյուրը խաշած, բայց չկոտրված ձու պետք է ունենա: Խաղի նպատակն է՝ պարզել, թե ում ձուն է ավելի ամուր: Խաղացողներից մեկը ձուն պետք … Continue reading ձվախաղերի զատկական-ընտանեկան ավանդույթների մասին

Ուսումնական Գարուն․ Հայրենագիտություն

Թումոյի այգի Այգին, որ կոչվել է հայ գրող և բանաստեղծ Հովհաննես Թումանյանի անունով, բացվել է 1970 թվականին՝ նրա ծննդյան հարյուրամյակի առթիվ։ 1973 թվականին այգում տեղադրվել է Թումանյանի «Անուշ» պոեմի հերոսների՝ Անուշի ու Սարոյի արձանը։ 1986 թվականին այգում կանգնեցվել է Թումանյանի մեկ այլ հերոսի՝ Լոռեցի Սաքոյի արձանը։ հյուսիսային պողոտա Հյուսիսային պողոտան համարվում է Երևանի ամենագլխավոր հետիոտնային փողոցը: Պողոտայի բացումը, որը միացնում է քաղաքի գլխավոր հրապարակները՝ Ազատության հրապարակը և Հանրապետության հրապարակը, տեղի է ունեցել 2007 թվականին: Հյուսիսային պողոտայում գործում են բազմաթիվ նորաոճ սրճարաններ: Այս պողոտան նաև հայտնի է  իր էլիտար բնակելի շենքերով և գեղեցիկ թանկարժեք խանութներով:Այս փողոցի վրա Դուք կարող եք հանդիպել տարբեր փողոցային  երաժիշտների, նաև կարող եք տեսնել նկարիչների, որոնք շատ … Continue reading Ուսումնական Գարուն․ Հայրենագիտություն

Արգիշտի Առաջին. Էրեբունի

  Մ. թ. ա. 9-րդ դարում Հայկական լեռնաշխարհի Վանա լճի ավազանում առաջացավ Վանի հայկական (Արարատյան) թագավորությունը` Ուրարտուն, Բիայնիլին: Պետության հիմնադիրը Արամե թագավորն էր: Վանի թագավորությունը ժամանակի ամենազարգացած տերություններից էր: Վանի թագավորության Արգիշտի Առաջին արքան կառուցեց Էրեբունի բերդաքաղաք: Առաջին բնակիչները զինվորներ էին` թվով 6600: Արգիշտի Առաջինի թողած սեպագիր արձանագրությունը համարվում է Երևանի ծննդյան վկայականը։ Առձանագրության մեջ Արգիշտի թագավորհ վկայում է. «Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ  թշնամիների: Արգիշտին ասում է… Հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի: Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Մենուայի որդի, արքա հզոր, … Continue reading Արգիշտի Առաջին. Էրեբունի

Շիրակի մարզ: Գյումրի

/   Շիրակի մարզը արտաքին սահման ունի հարևան երկու պետության`   Թուրքիային և Վրաստանին: Աշխարհագրական դիրքի առանձնահատկություններից է նաև այն, որ Վրաստանի տարածքը`   Շիրակի մարզին հարող պետական սահմանի ամբողջ երկայնքով հիմնականում հայաբնակ է:6* Շիրակի մարզն իր անունը ստացել է պատմական Հայաստանի Այրարատ աշխարհի Շիրակ գավառից, որն ավելի ընդարձակ տարածություն էր գրավում: Քաղաքները Շիրակի մարզկենտրոնը Գյումրի քաղաքն է: Այն Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է: Գյումրին ընկած է ՀՀ պետական սահմանից ոչ հեռու, Շիրակի արգավանդ դաշտի կենտրոնական տափարակ տեղամասում, Ախուրյանի վտակ Գյումրիգետի ափին: Գյումրի բնակավայրը գրավոր աղբյուրներում հիշատակվում է հնագույն ժամանակներից`   Կումայրի, ապա Գյումրի անունով: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո այն վերանվանվել է Ալեքսանդրապոլ, … Continue reading Շիրակի մարզ: Գյումրի

Շիրակի մարզ:Գյումրի

/   Շիրակի մարզը արտաքին սահման ունի հարևան երկու պետության`   Թուրքիային և Վրաստանին: Աշխարհագրական դիրքի առանձնահատկություններից է նաև այն, որ Վրաստանի տարածքը`   Շիրակի մարզին հարող պետական սահմանի ամբողջ երկայնքով հիմնականում հայաբնակ է:6* Շիրակի մարզն իր անունը ստացել է պատմական Հայաստանի Այրարատ աշխարհի Շիրակ գավառից, որն ավելի ընդարձակ տարածություն էր գրավում: Քաղաքները Շիրակի մարզկենտրոնը Գյումրի քաղաքն է: Այն Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է: Գյումրին ընկած է ՀՀ պետական սահմանից ոչ հեռու, Շիրակի արգավանդ դաշտի կենտրոնական տափարակ տեղամասում, Ախուրյանի վտակ Գյումրիգետի ափին: Գյումրի բնակավայրը գրավոր աղբյուրներում հիշատակվում է հնագույն ժամանակներից`   Կումայրի, ապա Գյումրի անունով: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո այն վերանվանվել է Ալեքսանդրապոլ, … Continue reading Շիրակի մարզ:Գյումրի

Լոռի

ֆ Լոռին գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում և սահմանակից է Վրաստանին: Լոռի անվանումն առաջին անգամ հիշատակվել է 11-րդ դարում, երբ Դավիթ I Անհողինը կառուցել է Լոռի բերդաքաղաքը, որը 1065 թվականին դարձել է Տաշիր-Ձորագետ թագավորության մայրաքաղաքը: Հետագայում Լոռի անվանումը տարածվում է ամբողջ շրջանի վրա և փոխարինում նախկին Տաշիր անվանը: Լոռու մարզկենտրոնը Վանաձորն է` Հայաստանի մեծությամբ 3-րդ քաղաքը: Այժմ Վանաձորը հայտնի է որպես առողջարանային քաղաք, սակայն նախկինում եղել է նաև խոշոր արդյունաբերական կենտրոն: Լոռին հայտնի է իր հոյակապ Հաղպատ և Սանահին միջնադարյան վանքերով, որ գտնվում են Լոռու գեղատեսիլ բնության գրկում: Այս չքնաղ շրջանով են հոսում Փամբակ, Ձորագետ, Դեբետ և Աղստև գետերը: Մարզի կարևոր քաղաքներն են Ալավերդին, Սպիտակը, Ստեփանավանը և Տաշիրը: Լոռին Հայաստանի ամենագեղեցիկ … Continue reading Լոռի

Արա Գեղեցիկ և Շամիրամ

  Հայոց արքա Արամի մահից հետո Հայաստանի խնամակալությունը անցնում է նրա որդուն` Արա Գեղեցիկին։ Ասորեստանում այդ ժամանակ թագավորում է Նինոս արքան, որը բարձր շնորհների է արժանացնում Արային, ինչպես որ ժամանակին՝ նրա հորը: Սակայն Նինոսի կինը` Շամիրամը, վաղուց ի վեր լսած լինելով Արայի գեղեցկության մասին, ողջ հոգով տենչում է տեսնել նրան, սակայն ամուսնու ահից չի համարձակվում անել դա։ Երբ Նինոսը վախճանվում է, գալիս է Շամիրամի նվիրական իղձն իրագործելու ժամանակը: Ասորեստանի թագուհին բանբերներ է ուղարկում Արա Գեղեցիկի մոտ  ճոխ ընծաներով, բազում աղերսանքներով ու խոստումներով՝ նպատակ ունենալով համոզել Արային այցելել Նինվե և այստեղ ամուսնանալ իր հետ, և բոլորի վրա թագավորել կամ էլ հագուրդ տալ իր փափագին և մեծամեծ ընծաներով ու խաղաղությամբ վերադառնալ Հայոց աշխարհ։ Շամիրամի սուրհանդակները գալիս են Հայաստան, սակայն Արան իսկույն մերժում է նրանց։ Շամիրամը մի քանի անգամ էլ փորձում է գործը գլուխ բերել` հորդորներով ու աղաչանքներով, սակայն անարդյունք։ Սաստիկ զայրացած Շամիրամը դադարեցնում է աղերսների … Continue reading Արա Գեղեցիկ և Շամիրամ

Վահագն Վիշապաքաղ

  Գիտե՞ք արդյոք` ինչու է Ծիր Կաթինը կոչվում Հարդագողի ճանապարհ։ Իսկ ի՞նչ գիտեք Վահագնի մասին. ինչո՞ւ են նրան անվանում Վիշապաքաղ։Վահագնը հեթանոս հայերի ամենասիրելի աստվածներից մեկն էր։ Ժողովուրդը նրան Վիշապաքաղ էր անվանում։ Նրա մասին երգը ներկայացնելով` Խորենացին գրում է. «Մենք մեր ականջով լսեցինք, թե ինչպես այս ոմանք երգում էին փանդիռներով»(Փանդիռ – լարային նվագարան)։ Շնորհիվ Պատմահոր մեզ է հասել Վահագնի մասին պատմող զրույցը։ Այդ զրույցից իմանում ենք, որ Վահագնը վառվռուն ու արեգակնափայլ աչքերով, հրեղեն մազերով, բոցավառ մորուքով խարտյաշ պատանի էր։ Երկնում1 էր երկինքը, երկնում էր երկիրը, Երկնում էր և ծովը ծիրանի2, Երկունքը բռնել էր ծովում Նաև կարմրիկ եղեգնիկին։ Եղեգնի փողով ծուխ էր … Continue reading Վահագն Վիշապաքաղ