Պատրաստում ենք ամանորյա բլիթներ

Ամանորյա նախաշեմին տատիկիս հետ որոշեցինք պատրաստել ամանորյա բլիթներ։ Հավաքվեցինք թոռնիկներով դրեցինք մեր ամանորյա գլխարկները և անցանք գործի։ Տատիկս հերթականությամբ բացատրում էր, թե ինչպես պետք է պատրաստեինք բլիթները։ Շատ հետաքրքիր ժամանակ անցկացրեցինք, իսկ վերջում համտեսեցինք անուշահամ բլիթները։ Ստացվեց շտհամեղ բլիթներ։       https://youtu.be/X9Wkj2WH9qI

Մառախուղի և ձմռան հանդիպումը

Այս տարվա ձմեռը առավել հիասքանչ է։ Ձյուն գրեթե չի եկել, բայց հրաշագործ բնությունը գեղեցիկ տեսարաններ է ստեղծել մեզ համար։ Մառախուղը հանդիպել է ձմռան հետ և ծառերի վրա սառցե բյուրեղիկներ է ստեղծել։ Բնությունից լավ ոչ-ոք չի կարող ստեղծագործել։  Մարդո պետք է կարողանա տեսնել գեղեցիկը։