1.Կարդա՛ Ստեփան Զորյանի «Փիլոսը» հեքիաթի առաջին մասը:
կարդացի
2.Բացատրի՛ր հետևյալ բառերը, արտահայտությունները. գյուղացու մեկը, գլխով անցածը, պարի տաք ժամանակը, «հայ-հույ» անել, շունչը իրեն քաշել, վազելը մեկ անել, հանդ, հանդիմանել, գավազան:
գյուղացու մեկը-մի գյուղացի, գլխով անցածը-իր հետ կատարվածը, պարի տաք ժամանակ-պարի թունդ պահին,
«հայ-հույ» անել-վախեցնել, շունչը իրեն քաշել-շունչը պահել, վազելը մեկ անել-արագ վազել, հանդ-դաշտ, հանդիմանել-բարկանալ, գավազան-մահակ։
Փիլոսը: Ստեփան Զորյան
І մաս
Գյուղացու մեկն ունենում է մի հիմար տղա՝ անունը Փիլոս: Մի օր, հանդից վերադառնալիս սա մի ասեղ է գտնում ճանապարհին, գցում է սայլի մեջ, որ բերի տուն: Ու, տուն հասնելով, մորն ուրախացնում է,թե քեզ համար ասեղ եմ բերել: Որքան փնտրում է՝ ասեղը չի գտնում սայլի մեջ:
Այդ ժամանակ մայրը հանդիմանում է նրան.
— Հիմա՛ր,- ասում է,-գտած ասեղը շորի կուրծքը կամ թևքը կխրեն, ոչ թե սայլի մեջ կգցեն:
— Լավ, մյուս անգամ էդպես կանեմ,- ասում է Փիլոսը:
Մյուս անգամ մի կատվի ձագ է գտնում.աշխատում է կրծքիւն ամրացնել ու դրա համար այնքա՜ն է չարչարում կատվին, խեղճը սատկում է:
Գալիս է մորը պատմում: Մայրն ասում է.
-Հիմա՛ր, կատվին «փիսի-փիսի» կանեն, ոչ թե էդպես…
-Լա՛վ, մյուս անգամ էդպես կանեմ:
Մի քանի օր հետո նապաստակ է պատահում: Փիլոսը սիրով «փիսի-փիսի» է կանչում: Եվ քանի նա կանչում է, նապաստակը հեռու է փախչում:
Գալիս է մորը պատմում, թե ինչպես է նապաստակը փախել:
-Ա՛յ,-ա՛յ-ա՛յ, ա՛յ,- ասում է մայրը,-նապաստակին փայտով ու հրացանով կխփեն, ոչ թե «փիսի-փիսի» կանեն: