Վահան Տերյան <>

ԳԱՐՈՒՆ

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
    գգվել-գրկել
    տագնապ-անհանգստություն
     
  2. Ինչպե՞ս ես հասկանում՝ Գարունը այնքան ծաղիկ է վառել, Իմ բացված սրտում հնչում է մի երգ… պատկերները:

    Գարունը եկել է շատ ծաղիկներ և բանաստեղծի սիրտսը սիրահարվել է։

    3.Կանաչ գույնով ներկի՛ր բնության պատկերները, իսկ կարմիր գույնով՝ քնարական հերոսի զգացումներն ու տրամադրությունն արտահայտող պատկերները:

4.  Բացատրի՛ր վերնագիրը, իսկ դո՞ւ ինչպես կվերնագրես:
Ես կվերնագրեի՝ գարունը եկավ։

 

5.  Գրի՛ր՝ ի՞նչ նկարով կձևավորես «Գարուն» բանաստեղծությունը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *