դասարանում 29.09.2022

Հնչյուն և տառ

Հնչյունը արտասանվում է և լսվումՏառը հնչյունի գրության նշանն է, որը գրվում է ու կարդացվում:

Հայերենն ունի 39 տառ, 36 հնչյուն։
Է հնչյունի համար ունենք երկու տառ՝ է և ե:
Օ հնչյունի համար նույնպես ունենք երկու տառ՝ օ և ո:
Եվ, ընդհակառակը, կան տառեր, որոնք երկու և ավելի հնչյուն են նշում:
Բառասկզբում ո տառը նշում է երկու հնչյուն՝ վօ. որս, ոզնի:
Բառասկզբում ե տառը նույնպես երկու հնչյուն է նշում՝ յէելակ, երգ, երազ:
Առանձին գործածվելիս և-ը նշում է երեք հնչյուն՝ յէվ, իսկ բառամիջում և բառավերջում՝ երկու կամ երեք հնչյուն՝ էվյէվհարևան, ուղևոր, սև, նաև:
Շատ բառերում ը հնչյունը լսվում է, բայց չի գրվում. ս(ը)խալ, ն(ը)կար:
Այդ է պատճառը, որ հայերենում տառերը ավելի շատ են, քան հնչյունները:
Նույն պատճառով էլ շատ բառերում հնչյունների և տառերի քանակը նույնը չէ. ոզնի` (4 տառ, 5 հնչյուն), ձնծաղիկ` (7 տառ, 8 հնչյուն):

Կատարիր առաջադրանքները՝

1.Քանի՞ հնչյուն և քանի՞ տառ կա հետևյալ բառերից յուրաքանչյուրում`

արև- 3 տառ 4 հնչյուն
արմատ- 5 տառ  5 հնչյուն
կրակ – 4 տառ 5 հնչյուն
որոգայթ- 7 տառ 8 հնչյուն
որոշել- 6 տառ 7 հնչյուն
չորս- 4 տառ 4 հնչյուն
մոտենալ- 7 տառ 7 հնչյուն
եղնիկ – 5 տառ 6 հնչյուն

2.Հաշվի՛րթե տրված բառերի մեջ քանի՞ տառ և քանի՞հնչյուն կա:

Երեք –  4  տառ 5 հնչյուն
տերև- 4 տառ 5 հնչյուն
հարևան- 7 տառ 6 նչյուն
ամենաերկար – 10 տառ 11 հնչյուն
ոզնի – 4 տառ 5 հնչյուն
վերջ- 4 տառ 4 հնչյուն
ով- 2 տառ 2 հնչյուն
կես- 3 տառ  3 հնչյուն
երբ- 3 տառ 4 հնչյուն

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *