Մի անգամ ձմռանը․․․

Մի անգամ Իզաբելա անունով մի աղջիկ կար։ Նա մտավ մի հեքիաթային խանութ և այնտեղից գնեց տոնածառ և նրան համապատասխանող խաղալիքներ։ Նա չգիտեր, որ այդ տոնածառը կախարդական է և երբ նա կախեց խաղալիքը, նա հայտվեց մի հեքիաթային և ձմեռային աշխարհում։ Այնտեղ էին նաև իր ընկերուհիները՝ Իդան, Մալենան և Ժաննան։ Նրանք միասին պատմեցին իրար, թե ինչ ձևով են հայտնվել այդտեղ։ Մալենան ասաց․
– Երբ ես հագա իմ գնած գլխարկը,  միանգամից հայտնվեցի այստեղ։

Իդան ասաց․
– Ես գնեցի մի գեղեցիկ տոնածառի համար մեծ գուլպաներ և երբ ես դրեցի այնտեղ կոնֆետ,  հայտնվեցի այստեղ։

Ժաննան ասաց․
– Երբ իմ մայրիկը բերեց ինձ թեյ՝ նոր ձմեռային բաժակով, և հենց ես խմեցի այդտեղից, ես հայտնվեցի այստեղ։

Իզաբելան ասաց․
-Իսկ ես գնեցի նոր տոնածառ և հենց կախեցի մի խաղալիք միանգամից հայտնվեցի այստեղ։
Աղջիկները հասկացան, որ այդ ամենը ինչը  հեքիաթային խանութն է անում։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *