Կարծես թե դարձել եմ ես տուն5

* Կարծես թե դարձել եմ ես տուն, Բոլորն առաջվանն է կրկին, Նորից դու հին տեղը նստում, Շարժում ես իլիկը մեր հին: Մանում ու հեքիաթ ես ասում, Մանում ես անվերջ ու արագ, Սիրում եմ պարզկա քո լեզուն, Ձեռներըդ մաշված ու բարակ։ Նայում եմ, մինչև որ անզոր Գլուխըս ծնկիդ է թեքվում, Նորից ես մանուկ եմ այսօր, Դրախտ է նորից իմ Հոգում։ Արևը հանգչում է հեռվում, Գետից բարձրանում է մշուշ, Հեքիաթըդ անվերջ օրորում, Իլիկըդ խոսում է անուշ… Հարցեր և առաջադրանքներ Պատմի՛ր բանաստեղծությունը: Նա տանն էր նորից և մայրիկը տանը նստած նույն տեղը Ըստ բանաստեղծության պատմի՛ր մոր մասին: Մայրիկը նստած բակում իլիկ էր մանում … Continue reading Կարծես թե դարձել եմ ես տուն5