Երկար սպասված գարունը

Մի աղջնակ՝ Ադելինա անունով, սպասում էր գարնանը։ Նա ձմեռը և աշունը երջանիկ չէր անց կացնում, մնում էր տանը, միայն դուրս էր գալիս դպրոց գնալու համար։  Մի առավոտ նա զարթնեց և ինչպես միշտ նայեց օրացույցին և այս անգամ ուրախությունից վեր թռավ և ասաց․ -Ուռա՜, այսօր ձմռան վերջին օրն է։ Նա ինքն իրեն պայման կապեց, չքնել մինչև գիշերվա տասներկուսը, որպեսզի գարնան առաջին օրը հանդիպի ժպիտով, ոչ թե քնած։ Առավոտյան նա հագել էր իր գունավոր զգեստը և գնացել էր դպրոց։ Արտաքինի համար դպրոցում բարկացան նրա վրա և հայտնեցին Ադելինայի մայրիկին հագուստի համար։ Ամբողջ օրվա ընթացքում Ադելինան գեղեցիկ հագուստ էր ընտրում և  մազերն էր … Continue reading Երկար սպասված գարունը

Սասունցի Դավիթ — Հասել էն կյանքիս աշնան օրերը, Շուտով սև հողին կերթամ ես գերի, Կանցնի ծըխի պես փառքը Մըհերի, Կանցնեն և՛ անուն, և՛ սարսափ, և՛ ահ, (Հովեյան Մարկ) Իմ անտեր ու որբ աշխարքի վըրա Ոտի կըկանգնեն հազար քաջ ու դև… Մի ժառանգ չունեմ՝ իմ անցման ետև Իմ թուրը կապի, Սասուն պահպանի…   Մի օր էլ՝ էն գորշ հոնքերը կիտած Երբ միտք էր անում, երկընքից հանկար3ծ Մի հուր-հըրեղեն հայտնվեց քաջին, Ոտները ամպոտ կանգնեց առաջին։ — Ողջո՜ւյն մեծազոր Սասմա հըսկային. Քու ձենը հասավ աստծու գահին, Ու շուտով նա քեզ մի զավակ կըտա։ (Մոնիկա) Բայց լավ իմանաս, լեռների արքա, Որ օրը որ քեզ … Continue reading

Շիրակի մարզ:Գյումրի

/   Շիրակի մարզը արտաքին սահման ունի հարևան երկու պետության`   Թուրքիային և Վրաստանին: Աշխարհագրական դիրքի առանձնահատկություններից է նաև այն, որ Վրաստանի տարածքը`   Շիրակի մարզին հարող պետական սահմանի ամբողջ երկայնքով հիմնականում հայաբնակ է:6* Շիրակի մարզն իր անունը ստացել է պատմական Հայաստանի Այրարատ աշխարհի Շիրակ գավառից, որն ավելի ընդարձակ տարածություն էր գրավում: Քաղաքները Շիրակի մարզկենտրոնը Գյումրի քաղաքն է: Այն Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է: Գյումրին ընկած է ՀՀ պետական սահմանից ոչ հեռու, Շիրակի արգավանդ դաշտի կենտրոնական տափարակ տեղամասում, Ախուրյանի վտակ Գյումրիգետի ափին: Գյումրի բնակավայրը գրավոր աղբյուրներում հիշատակվում է հնագույն ժամանակներից`   Կումայրի, ապա Գյումրի անունով: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո այն վերանվանվել է Ալեքսանդրապոլ, … Continue reading Շիրակի մարզ:Գյումրի

ՈՒՐԱՐՏՈՒ.ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

ԱՐԳԻՇՏԻ ԱՌԱՋԻՆ. ԷՐԵԲՈՒՆԻ Մ. թ. ա. 9-րդ դարում Հայկական լեռնաշխարհի Վանա լճի ավազանում առաջացավ Վանի հայկական (Արարատյան) թագավորությունը` Ուրարտուն, Բիայնիլին: Պետության հիմնադիրը Արամե թագավորն էր: Վանի թագավորությունը ժամանակի ամենազարգացած տերություններից էր: Թագավորության Արգիշտի Առաջին արքան կառուցեց Էրեբունի բերդաքաղաք: Առաջին բնակիչները զինվորներ էին` թվով 6600: Արգիշտի Առաջինի թողած սեպագիր արձանագրությունը համարվում է Երևանի ծննդյան վկայականը։ Առձանագրության մեջ Արգիշտի թագավորհ վկայում է. «Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ  թշնամիների: Արգիշտին ասում է… Հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի: Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Մենուայի որդի, արքա … Continue reading ՈՒՐԱՐՏՈՒ.ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ