Հնարագետ ջուլհակը․ Ղ․ Աղայան

  Շահ-Աբասի ժամանակ հեռու աշխարհից դերվիշի հագուստով մի մարդ է գալիս Սպահան քաղաքը։ Քաղաքի ընդարձակ հրապարակի մեջ այդ դերվիշը մի մեծ շրջան է քաշում փայտով, ինքն էլ կշտին նստում լուռ ու մունջ։ Անցուդարձ անողները նայում են և զարմանալով հարցնում, թե՝ դու ո՞վ ես, այս ի՞նչ բան է, որ դու քաշել ես. արդյոք մի թալիսման չէ՞ սա, և մեզ համար բարի՞, թե՞ չար թալիսման է… Դերվիշը բնավ չի խոսում։ Ամբողջ քաղաքը վարանման մեջ է ընկնում, թե՝ սա ի՞նչ կնշանակե արդյոք։ Վերջը իմաց են տալիս Շահ-Աբասին, թե՝ այսպիսի մի դերվիշ է եկել… Շահ-Աբասը իր գիտնականներից մեկին ուղարկում է, որ տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ … Continue reading Հնարագետ ջուլհակը․ Ղ․ Աղայան

Խիղճը

Այս պատմվածքի գլխավոր հերոսը Բետին է, 11 տարեկան։ Նա փոքր ժամանակվանից  երազում էր գեղեցիկ նկարել։ Մի օր դպրոցում նա փորձեց խնձոր նկարել։ Նրա դասարանցիները ծիծաղեցին նրա վրա և ասացին, որ շատ տգեղ է նկարում։ Այդ դեպքը պատահել էր, երբ նա 8 տարեկան էր։ Նա տուն եկավ լացելով և մայրիկը նկատեց։ Նա հարցրեց․- Ինչո՞ւ ես լացում Բետի։ Բետին ասաց․- Ես ուզեցի խնձոր նկարել, բայց շատ տղեգ ստացվեց և դասարանցիներս իմ վրա ծիծաղացին և ասացին, որ շատ տգեղ եմ նկարում։ Մայրիկը որոշեց տանել նրան նկարչության դպրոց։ Հաջորդ օրը նրա մայրիկը դասերից հետո վերցրեց նրան։ Բետին զարմացած հարցրեց․ – Մայրիկ ո՞ւր ենք գնում։ … Continue reading Խիղճը