Հայը պարտվել չգիտի, իսկ թշնամին այս պարզ ճշմարտությունը չգիտի։

Այսօր հայրենիքս վտանգի մեջ է։ Թշնամին հարձակվել է և ուզում է զավթել մեր, հայկական հողերը։ Մեր քաջ զինվորները ամուր են պահում առաջնագիծը, իսկ մենք՝ թիկունքը։ Մենք փորձում ենք ամեն ինչով օգտակար լինենք և աջակցենք մեր մարտիկներին, որ հաղթենք թշնամուն։ Հայը պարտվել չգիտի,իսկ թշնամի այս պարզ ճշմարտությունը չգիտի։

Այս աշունը հայրենիքիս համար տխրաձայն նոտաներ ունի

Այսօր աշնան վերջին ամսվա առաջին օրն է։ Ոսկեգույն աշունը դեռ իր լիակատար դերի մեջ է։ Արևոտ առավոտներ են բացվում և կարծես,տերևների դեղինն ու արևը հեքիաթային կապով կապվել են միմիանց հետ ու փորձում են խելագարության աստիճանի գեղեցկացնել բնությունը։ Աշնան հետ ամեն ինչ կարգին է, բայց այ մարդիկ քայլում են գլխիկոր, մտահոգ ու տխուր։ Այս աշունը հայրենիքիս համար տխրաձայն նոտաներ ունի և ամեն պահի ապրում ենք, որ խաղաղություն ավետեն և կարողանանք իսկապես վայելել այս հիասքանչ աշունը։ Իմ ժողովուրդը դեռ շատ ոսկեզօծ աշուններ կունենա, և ինչքան էլ աշունը անձրևի,միևնույն է մենք կտեսնենք միայն նրա գունավոր երանգները։