դասարանում18.05.2022

Առաջադրանքներ

  1. Մեկ բառով գրի՛ր

օրինակ՝ երկաթից շինված-երկաթյա

  • արծաթից շինված-արծաթյա
  • ոսկուց շինված-ոսկե
  • պղնձից շինված-պղնձյա
  • փայտից պատրաստված-փայտե
  • բրդից պատրաստված-բրդե

2. Գրի՛ր տարօրինակ հրամաններ

օրինակ՝ ուտելիս խոսի՛ր, ձեռքերդ մի՛ լվա
Դասերդ թող, արի՛ մուլտֆիլմեր  նայի՛ր։

3. Գրի՛ր աղջիկների անուններ, որոնք նաև ծաղիկների անուններ են։
Շուշան, Նանա, Մանուշակ, Վարդ, Լիլիա

4. Ընկերոջդ այնպիսի բան պատմի՛ր, որ  զարմացած ասի՝

-Չի կարող պատահել։

Այսօր մեր ընկերուհին մրցույթում հաղթել է։

•     Ընկերոջդ այնպիսի բան պատմի՛ր, որ  տխրած ասի՝

-Չի կարող պատահել։

Այսօր իմ քույրիկը մահացել է։

•     Ընկերոջդ այնպիսի բան պատմի՛ր, որ  ուրախացած ասի՝

-Չի կարող պատահել։

Մենք քննությունները հանձնել ենք։

•     Ընկերոջդ այնպիսի բան պատմի՛ր, որ  բարկացած ասի՝

-Չի կարող պատահել։

Տղաները ինձ նեղացնում են։

•     Ընկերոջդ այնպիսի բան պատմի՛ր, որ  զարմացած ասի՝

-Չի կարող պատահել։
Այսօր ես մոռացել եմ իմ գրքերը։

5. Ինչպե՞ս կարող ես բացատրել բառերը

կարոտել-երբ հեռու ես ինչ-որ մեկից ու դու ուզում ես նրան տեսնել

երգել- երբ խոսում ես, բայց գեղեցիկ և հնչյուններով։

կատակ- երբ ծիծաղելի բան ես անում

գարուն- երբ ձնծաղիկները ծաղկում են, և երբ շրջապատը կանաչում է

հեքիաթ-դա պատմություն է, բայց դա իրական պատմություն չէ։

հայելի- հայելին ցույց է տալիս քո նույն պատկերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *