Մայրենի առաջադրանքներ։ 14.03.2023

Ածական

Ուշադիր կարդա՛:

Ածականը ցույց է տալիս առարկայի հատկանիշ (որպիսություն): Առարկայի հատկանիշը կարող է համեմատվել այլ առարկաների նույն հատկանիշի հետ, արտահայտել նրա առավել, պակաս լինելը կամ էլ գերազանցությունը: Ածականի համեմատության աստիճանները կազմվում են ավելի, պակաս, քիչ, նվազ, ամենից բառերով և ամենա-, -ագույն ածանցներով:

216. Տրված բառերից յուրաքանչյուրին ինչպիսի՞ հարցին պատասխանող մի քանի բառեր ավելացրո՛ւ (աշխատիր չկրկնել):

Օրինակ՝

քարե, բարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:

Քույր-գեղեցիկ, փոքրիկ, ընկերասեր, բարի, շիկահեր
եղբայր-մեծ, խիզախ, բարձրահասակ, չար, ամուսնացած
մայր-հոգատար, աննման, կապույտաչյա, հայտնի
հայր-ուժեղ, հարուստ, խիստ, խելացի
տատիկ-ծեր, կարճահասակ, սևահեր, հոգատար
պապիկ-ցածրահասակ, կարմրաթուշ, ծիծաղելի,

217. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:

Սիրտ-անսիրտ
վախ-վախկոտ
քար-քարե
մայր-մայրական
երկինք-երկնային
արև-արևոտ
փայտ-փայտե
լեռ-լեռնային
փողոց-փողոցային
երկաթ-երկաթե
օդ-օդային
ծաղիկ-ծաղկային
եղբայր-եղբայրական
ոսկի-ոսկե
արծաթ-արծաթե
ծով-ծովային
Ամերիկա-Ամերիկական
Ֆրանսիա-Ֆրանսիական
Գերմանիա-Գերմանական

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *