Արագածոտնի տեսարժան վայրերը

Մարզի ամրոցներն ու բերդերը

Դաշտադեմի ամրոց

Դաշտադեմ ամրոցը, որը կոչվում է նաև Քաղենիի ամրոց, խոշոր համալիր է, որը գտնվում է Դաշտադեմ գյուղի հարավային եզրին։ Ենթադրվում է, որ այն կառուցվել է ուրարտական ամրոցի տեղում՝ Կամսարականների օրոք։ Նրա մասին հիշատակություն կա արաբների Հայաստան կատարած արշավանքների առաջին շրջանում։ Առաջին վերականգնողական աշխատանքները կատարվել են 1961 թվականին՝ վերաշարվել և ամրացվել է ամրոցապարսպի փլուզված հատվածը: 1989-1990 թթ. ամրոցի տարածքում կատարվել են պեղումներ, որի արդյունքում բացվել են պարիսպների հյուսիսային հատվածը, միջնաբերդի և հյուսիսային պարսպի միջև եղած տարածքը:

 

Ամբերդի ամրոց

Ամբերդ ամրոց-համալիրը Հայաստանի անառիկ ամրոցներից մեկն է: Այն կառուցվել է Արագած լեռան լանջերին և գտնվում է ծովի մակարդակից 2300 մետր բարձրության վրա։ Դեպի ամրոց տանող ճանապարհը անմարդաբնակ է, այն նրբորեն միախառնվում է բլուրներ հետ, իսկ Ամբերդի բարձունքից հրաշալի տեսարան է բացվում դեպի հորիզոն։

Երկհարկանի կառույցն ունի նաև փառահեղ սանդուղքներ, իսկ պատերից վեր են խոյանում ամրոցը պաշտպանող հզոր աշտարակները։ Ամբերդի ամրոցի արտաքին ճարտարապետությունը պարզ է և արտահայտիչ՝ կորընթարդ ձևավորված գմբեթներով և հզոր աշտարակներով։

Կոշի Աղջկա ամրոց

Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Կոշ գյուղից հյուսիս, բլրի գագաթին է գտնվում Կոշի բերդ, որը թվագրվում է որպես 13-րդ դարի կառույց: Ամրոցն-համալիրն ունի ուղղանկյուն հատակագծային կառուցվածք, կառուցված է մաքուր տաշած տուֆի խոշոր քարերով, իսկ բերդի ստորին հատվածը՝ կոպտատաշ բազալտով: Մուտքերը հյուսիսից (այժմ՝ ավերված) և հարավից են՝ ներսից կից թաղակապ սրահ-անցումով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *